Այսօր: Երեքշաբթի, 19 Նոյեմբերի 2019թ.
Նոր Գեղիի համայնքպետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 470
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նոր Գեղի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի, +37494900906, norgeghi.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2019 թվականի N 470

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից  տրված ելակետային  տվյալների Նաիրա Գեորգիի Բաբախանյանին սեփականությանիրավունքովպատկանողMERCEDES-BENZ C320 մակնիշի 88MM813 պ/հ ավտոմեքենայի գույքահարկի գծով պարտավորությունը 2018-2019 թվականների համար 20.08.2019թ. դրությամբ կազմում է 93302 դրամ, որից ապառք՝ 88933 դրամ, տույժ՝ 4369 դրամ:

          «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի օգոստոսի 28-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով   չի  ներկայացել  Նաիրա Բաբախանյանը, չնայած պատշաճ ծանուցվել էր:

          Համաձայն աշխատակազմի կողմից 02.09.2019 թվականին տրված N 6578589 անդորրագրի կատարել է  93518 /իննսուներեք հազար հինգ հարյուր տասնութ/  ՀՀ դրամի վճարում: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքի  50-րդ հոդվածի  2-րդ մասի ա/ ենթակետի  համաձայն` վարչական  մարմնի   նախաձեռնությամբ   հարուցված վարչական   վարույթը կարող է կարճվել, եթե` անձը,ում հասցեագրված է  լինելու վարչական ակտը,վերացրել է օրենքի  կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ   պատշաճ   միջոցներ է ձեռնարկել   խախտումները կանխելու ուղղությամբ, և նման  դեպքերում  օրենքն այդ խախտումների վերաբերյալ  չի պահանջում վարչական ակտի ընդունում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) ենթակետով,  53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

Քաղաքացի Նաիրա Մուրադյանի վերաբերյալ  26.08.2019թ. հարուցված վարչական վարույթը կարճել:

          Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու /մինչև 2019թ նոյեմբերի 30-ը/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՊԱՊՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ԳԵՂԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner