Այսօր: Երկուշաբթի, 20 Հունվարի 2020թ.
Նոր Գեղիի համայնքպետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 39
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 39


Զեկ. ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության հողայինօրենսգրքի 67-րդհոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի  21-րդ կետի դրույթներով, Նոր Գեղի համայնքի գլխավոր հատակագծին և գոտիավորման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`

1.Համաձայնություն տալ ՆորԳեղիհամայնքիղեկավարիառաջարկությանըաճուրդային(դասական աճուրդ)  կարգովհետևյալհողատեսքերը օտարելուհամար՝

1.1 Նոր Գեղի  համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի (վկայական՝  N  11062019-07-0054, կադաստրային ծածկագիր՝ 07-048-0270-0124) 1,99325 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը:

Մեկնարկային գինը  հաստատել  4730000 (չորս միլիոն յոթ հարյուր երեսուն հազար) դրամ,  մեկնարկային  քայլը` 236500   (երկու հարյուր երեսունվեց հազար հինգ հարյուր) դրամ: 

1.2 Նոր Գեղի  համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի (վկայական՝  N  03092018-07-0081, կադաստրային ծածկագիր՝ 07-048-0058-0106) 0,04602 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելիկառուցապատման:

Մեկնարկային գինը  հաստատել  1385000  (մեկ միլիոն երեք հարյուր ութսունհինգ հազար) դրամ,  մեկնարկային  քայլը`  69250 (վաթսունինը հազար երկու հարյուր քսանհինգ) դրամ: 

2. Աճուրդիմասնակցությանվճարիչափը 5000 (հինգ հազար) դրամ է:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանօրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՊԱՊՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ԳԵՂԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner