Այսօր: Ուրբաթ, 28 Փետրվարի 2020թ.
Նոր Գեղիի համայնքպետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 25
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 25


Զեկ. ՏԱՐՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019Թ.ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման  մասին >> օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ, 25-րդ  և 42-րդ կետերով, և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված <<ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի Հրաչյա Ներսիսյան փողոցի ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքների>> համար կառուցման ծրագիրը,

1.     Տալ համաձայնություն Նոր Գեղի համայնքի ղեկավարի առաջարկությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2019 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրին մասնակցելուն և ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի սուբվենցիայի ծրագրային հայտ՝ <<ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի Հրաչյա Ներսիսյան Փողոցի ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքների>> կատարման:

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՊԱՊՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱՐՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ԳԵՂԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner