Այսօր: Շաբաթ, 23 Փետրվարի 2019թ.
Նոր Գեղիի համայնքպետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 195
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նոր Գեղի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի, ,, norgeghi.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2018 թվականի N 195

ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Աղետների ռիսկերի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով, ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին  20-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով որոշում եմ.

 

1.    Նոր Գեղի համայնքում հաստատել.

1)   Աղետների ռիսկի կառավարման (այսուհետ՝ ԱՌԿ) խորհրդիկազմը՝ համաձայն հավելվածN 1-ի.

2)  ԱՌԿ խորհրդի գործառույթները՝ համաձայն հավելված N 2-ի.

2. Խորհրդի անդամներին`

3)  մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը մշակել Նոր Գեղի համայնքի աղետների ռիսկի կառավարման ծրագիրը.

4)  յուրաքանչյուր տարվա հունվարի 30-ը իրականացնել համայնքի ԱՌԿ ծրագրի ճշգրտում:

3.  ԱՌԿ խորհրդի ղեկավարի տեղակալ Վ.Մնացականյանին՝ սույն հրամանի 1-ին կետով ստեղծված ԱՌԿ խորհրդի ներգրավված յուրաքանչյուր անձի կամ անձանց փոփոխության դեպքում 5-օրյա ժամկետում ներկայացնել սույն որոշման փոփոխման վերաբերյալ որոշման նախագիծ:

4.  Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՊԱՊՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Կարծիքներ


 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ԳԵՂԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner