Այսօր: Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020թ.
Նոր Գեղիի համայնքպետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.08.20 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ հայրենագետ և համայնքագետ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը, Հովհաննես Թումանյանի թանգարանը և <<ԱրխեոԱրտ և ԼԱԲ>> հասարակական կազմակերպությունը համատեղ իրականացնում են <<Յոթը սարի ետևում...>> հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոն, որին կարող են մասնակցել հայրենի բնաշխարհի, հուշարձանների պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվող պատանիներ և երիտասարդներ:

Հաշվի առնելով COVID-19 համաճարակի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակը` մրցույթ- նախագծի մասնակիցները պետք է խստորեն պահպանեն ՀՀ պարետի որոշումներից բխող անվտանգության կանոններն ու ցուցումները:
Մանրամասներին ծանոթացեք անցնելով՝ հետևյալ հղմամբ՝ http://192.168.140.254/…/EmailEx…/Kanonakarg_0729_161006.pdf

31.07.20 ՆՈՐ ԳՐՔԵՐ📖📖📖📖📚📚📚
Սիրելի՛ գրքասերներ,Ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ Նոր Գեղիի Ց. Խաչատրյանի անվան մշակույթի կենտրոնում գործող գրադարանը համալրվել է համաշխարհային և հայ գրականության շուրջ 9 անուն հայտնի գործերով: Այդ թվում.✅ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆ՝ «Ծիտը»ՄԱՐԿ ԱՐԵՆ՝ «Վայրի վարդեր կամ Անատոլիական պատմություն»✅ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ՝ «Տափաստանի գայլը»✅ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ՝ «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Ապրելու ժամանակը, մեռնելու ժամանակը»✅ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ՝ «Մեծ Գեթսբին»✅ԴԵՅՎԻԴ ՍԵԼԻՆՋԵՐ՝ «Փրկիչը տարեկանի արտում»✅ՔԵՆ ՔԻԶԻ՝ «Թռիչք կկվաբնի վրայով»:Բաց մի՛ թողեք սիրելի գրքերն ընթերցելու հնարավորությունը:✔️Նշենք, որ գրադարանը բաց է ... Մանրամասն
19.07.20 ՎԱՐԴԱՎԱՌ🌹💦
 Հարգելի՛ բնակիչներ,Նոր Գեղիի համայնքապետարանը սիրով շնորհավորում է Վարդավառի, այն է ՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։✔️«Վարդավառ» ժողովրդական անվանումը, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:✔️Երկրում տիրող արտակարգ իրավիճակով պայմանավորված, այս Վարդավառը փոքր-ինչ տարբերվում է մյուսներից՝ միևնույն ժամանակ չկորցնելով իր խորհուրդն ու գեղեցկությունը։✔️Խաղաղ առողջ ... Մանրամասն
17.07.20 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Նոր Գեղիի համայնքապետարաի նախաձեռնությամբ, Մրգաշեն, Քանաքեռավան, Զովունի համայնքների աջակցությամբ և Նարեկ Նալբանդյանի բարձր հովանավորությամբ հավաքագրվել և 2 բեռնատար մեքենաներով սահման են ուղարկվել անվադողեր, որոնք դիրքերի ամրացման համար կարևոր միջոց են հանդիսանում:
Համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներին և կամավորներին, ովքեր մասնակցեցին աշխատանքներին:
Հարկ է նշել, որ հավաքագրման աշխատանքները դեռ շարունակվում են, ուստի միանալու համար կարող եք գրել Նոր Գեղիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջին, թողել մեկնաբանություն հրապարակմանը կից կամ զանգահարել 094900906 հեռախոսահամարին:

Հարգանքներով՝ Նոր Գեղիի համայնքապետարան:

17.07.20 ՆՈՐ ԳԵՂԻ և «ՆՈՐ ՔՂԻ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ի շնորհիվ մեր սահմաններն անառիկ պահող բանակի, մենք շարունակում ենք արարել և կառուցել ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության սահմաններում: Այսպիսով ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ «Կ. Առաքելյանի անվան թիվ 2 մանկապարտեզում» վերանորոգման աշխատանքներն հաջողությամբ ավարտին են հասցվել, և նախակրթարանը պատրաստ է արտակարգ դրության ավարտից և կորոնավիրուսի հետևանքների հաջող կանխարգելման աշխատանքներից հետո ընդունել իր նոր սաներին՝ ավելի բարեկարգ և անհրաժեշտ չափանիշներին համապատասխան պայմաններում:✔️Նոր Գեղիի համայնքապետարանը իր խորհին շնորհակալությունն է հայտնում «ԱՄՆ-ի Նոր Քղի միությանը» վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման և Նոր Գեղի համայնքը միության ուշադրության կենտրոնում ... Մանրամասն
09.07.20 ❗️❗️❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԳԵՂԻԻ ԲՈԼՈՐ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ❗️❗️
#ՄՐՑՈՒՅԹ#վերջնաժամկետը օգոստոսի 15✔️Նոր Գեղիի համայնքապետարանը համայնքում գործող ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և նոր ծրագրային մտքերի հավաքագրման ու իրականացման նպատակով հայտարարում է «Ես զարգացնում եմ Նոր Գեղին» խորագիրը կրող մրցույթ համայնքի բոլոր ՀՈԱԿ-ների աշխատակիցների համար:✔️Անհրաժեշտ է կազմել և մինչև օգոստոսի 15-ը համայնքապետարան ներկայացնել ՀՈԱԿ-ի զարգացմանը միտված նորարարական ծրագիր, որը✅կբարձրացնի կազմակերպության գործունեության արդյունավետությունը,✅նախադեպային կլինի մյուս նմանատիպ կառույցների համար,✅նոր շունչ և աշխուժություն կհաղորդի համայնքային կյանքին,✅կնպաստի կրթադաստիարակչական և ճանաչողական մակարդակի ... Մանրամասն
07.07.20 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
#Վերջնաժամկետը` հուլիսի 31!!!Կանաչ» գյուղատնտեսական նախագծերի աջակցության #ծրագիր!!!ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, հայտարարում է բաց մրցույթ հետեւյալ ուղղություններով`-Կանաչ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն;-Օրգանական (սերտիֆիկացված կամ անցումային) ագրոբիզնեսի օժանդակություն:Դիմելու համար`-Ներբեռնի ՛ր հայտադիմումն այստեղ ` https://bit.ly/2YMlvtM , կամ այստեղ https://bit.ly/3ePRYVQ ,-Ծանոթացի ՛ր մրցույթի պայմաններին, լրացրու՛ հայտադիմումը և բոլոր հարակից փաստաթղթերը ,-Ուղարկի՛ր բոլոր լրացված փաստաթղթերը ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
տեսանյութեր
Երկիրը երկիր է
Դիմումների առցանց ընունում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ.Նոր Գեղի, Ֆրոնտիկ Թևոսյան 64

+37494900906

norgeghi.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ԳԵՂԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner