Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2019թ.
Նոր Գեղիի համայնքպետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.04.19 27.04.2019 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հանդիպում-քննարկում համայնքի ղեկավար Վ. Պապյանի հետ


Հարգելի' բնակիչներ, 
Ապրիլի 27-ին ժամը 18:00-ին Նոր Գեղիի մշակույթի կենտրոնում տեղի կունենա հանդիպում-քննարկում համայնքի ղեկավար Վարդան Պապյանի և բնակիչների միջև: Հանդիպման ընթացքում կներկայացվեն արդեն կատարված և ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև քննարկում կծավալվի կատարվելիք նախագծերի և դրանց առաջնայնության վերաբերյալ: Քննարկման առարկա կլինեն նաև բազմաբնակարան շենքերի կառավարմանը վերաբերող հարցեր:
Սիրով կսպասենք բոլորին:
Հարգանքով` Նոր Գեղիի համայնքապետարան:

20.03.19 <<Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն>> հանրապետական մրցույթ

Հարգելի՛ բնակիչներ,

2019 թվականի մարտ-մայիս ամիսներին անցկացվելու է <<Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն>> հանրապետական մրցույթը, որին ակնկալվում է համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների մասնակցությունը: Մրցույթի նպատակն է նախադպրոցական տարիքի երեխաների առողջության ամրապնդումն ու տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորումը:

Մրցույթի շրջանակներում Նոր Գեղի համայնքում կանցկացվի համայնքային փուլ, որը տեղի կունենա ապրիլի 10-ին: 

20.03.19 <<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>> հանրապետական մրցույթ

Հարգելի՛ բնակիչներ,

2019 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվելու է <<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>> հանրապետական մրցույթը, որի նպատակներն են` հաշմանդամություն ունեցող անձանց առողջության ամրապնդումն ու վերջիններիս ակտիվ հանգստի կազմակերպումը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը:

Մասնակցել ցանկացողները կարող են հայտ ներկայացնել Նոր Գեղիի համայնքապետարան մինչև սույն թվականի հուլիսի 10-ը: Հայտին կից պետք է ներկայացնել նաև մարզիկի հաշմանդամության կարգի և անձնագրի պատճենները:

20.03.19 25. 03. 2019 Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածի համալրման մրցույթ
Հարգելի՛ բնակիչներ,                                                                                                                         Նոր Գեղի համայնքի ավագանին հայտարարում է մրցույթ Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածի համալրման համար: Ցանկացողները կարող են դիմել մինչև սույն թվականի մարտի 25-ը ժամը 10:00, Նոր Գեղիի համայնքապետարանի աշխատակազմ: Ընտրությունը ... Մանրամասն
18.03.19 25.03.2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
2019 թվականի մարտի 25-ին ժամը 17:00-ին՝  կկայանա  Նոր Գեղի համայնքի   ավագանու հերթական  նիստ:  Նիստը տեղի կունենա  Նոր Գեղի համայնքապետարանի վարչական շենքում: ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸՆոր Գեղի համայնքի 2018 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասինՆոր Գեղի համայնքի զարգացման ծրագիրը հաստատելու մասինՆոր Գեղի համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասինՀամայնքի ավագանու 2018թվականի դեկտեմբերի 25-ի N 76 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասինՀամայնքի ավագանու 2018թվականի դեկտեմբերի 25-ի N 77 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասինՀամայնքի ավագանու 2018 թվականի ... Մանրամասն
1


Բոլորը
Օծվել է Նոր Գեղի համայնքի նորակառույց եկեղեցին
Օծվել է Նոր Գեղի համայնքի նորակառույց եկեղեցին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ, Գ.ՆՈՐ ԳԵՂԻ, ՖՐՈՆՏԻԿ ԹԵՎՈՍՅԱՆ 64

+37494900906

norgeghi.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ԳԵՂԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner