25.11.19
Իրազեկում բնակիչներին
|
Հարգելի բնակիչներ , Համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 627-Ն որոշման աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև 31.12.2019թ.: Համայնիքի բնակիչները (բացի կենսաթոշակառուներից), իրենց աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ պետք է ներկայացնեն սոցիալական ապահովության ծառայության Եղվարդի տարածքային բաժին` թվայնացնելու համար: Քաղաքացու աշխատանքային գրքույկը, վերջինիս կողմից ներկայացնելու անհնարինության դեպքում կարող է ներկայացվել այլ անձի կողմից:
|
|
23.11.19
Համայնքային ծառատունկ
|
Նոր Գեղի համայնքում տեղի ունեցավ ծառատունկ,բնակիչների և զինվորների մասնակցությամբ: Շուրջ 300 ծառ տնկվեց Լուսակերտի զորամասի հարակից տարածքում։ Համայնքի զարգացմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը միտված համանման նախաձեռնությունները լինելու են շարունակական:
|
|
18.11.19
Հանրային լսումներ Նոր Գեղի համայնքում
|
Հարգելի՛ բնակիչներ, Նոյեմբերի 22-ին,ժամը՝ 15:00-16:00, Նոր Գեղիի մշակույթի կենտրոնի դահլիճում կկայանա 2020թ.-ի բյուջեի նախագծի հանրային քննարկում։ Նոր Գեղիի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկմանը։
|
|
15.11.19
«Բրոմադիալոն» թունանյութ՝ կրծողների դեմ պայքարելու համար։
|
Նոր Գեղի համայնքի հողօգտագործողներ, Համայնքապետարանը տրամադրում է «Բրոմադիալոն» թունանյութ՝ կրծողների դեմ պայքարելու համար։ Թունանյութը ձեռք բերելու և այլ մանրամասների համար նոյեմբերի 18 - ից սկսած, խնդրում ենք այցելել համայնքապետարան անձը հաստատող փաստաթղթով կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարին 091-20-81-97:
|
|
15.11.19
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՕՐՎԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ավագանու հերթական նիստը կկայանա 2019 թվականի, նոյեմբերի 21-ին, ժամը՝ 16:00-ին,համայնքապետարանի շենքում:Համայնքի ավագանու նիստի օրակարգըԿոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ավագանու 2019 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու մասինՀամայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների քննարկումՀողամասերի նպատակային նշանակության փոփոխություն կատարելու մասինՀամայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ու շինությունները օտարելու մասինՆոր Գեղի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և անշարժ գույքը աճուրդային կարգով օտարելու եվ մեկնարկային գինը հաստատելու մասինՀամայնքային սեփականություն ...
Մանրամասն |
|
1 |