Այսօր: Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020թ.
Նոր Գեղիի համայնքպետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



PFP ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Կարինե Հայրապետյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/03/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/03/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 
 

Երիտասարդ մասնագետների Professional Fellows Program (PFP) ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը։

PFP-ն հնարավորություն է ընձեռում պետական կառավարման եւ հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալ եւ գործնական փորձ ձեռք բերել ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝

  • ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական եւ կառավարման գործընթացներին,
  • կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,
  • ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ,
  • միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:

Ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ում վեցշաբաթյա վերապատրաստում կանցնեն 2020թ.-ի հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ կրթաթոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝

  • լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բնակիչ (այն դիմորդներն, ովքեր Հայաստանի քաղաքացի են, սակայն բնակվում են երկրից դուրս մրցույթին դիմել չեն կարող)
  • ծնվել են 1984թ․ հոկտեմբերի 13-ից մինչեւ 1995թ․-ի հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում,
  • ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան,
  • ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ եւ մտադիր լինեն աշխատանքը շարունակել իրենց երկրի պետական եւ հասարակական սեկտորում,
  • ցուցաբերեն առաջնորդելու եւ համագործակցելու հմտություններ,
  • տիրապետեն անգլերենին: PFP մրցույթի առաջին փուլն անցնելու դեպքում մասնակիցների համար կանցկացվի TOEFL թեստ, եթե դիմորդը նախկինում չի հանձնել եւ չի կարող ներկայացնել TOEFL-ի (paper based) 500 միավորից բարձր կամ IBT TOEFL-ի 60 միավորից բարձր թեստի կամ դրանց համարժեք անգլերենի այլ թեստերի (օրինակ IELTS թեստի 6 միավորին) արդյունքները:

PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:


Բոլորը
Դիմումների առցանց ընդունում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ.Նոր Գեղի, Ֆրոնտիկ Թևոսյան 64

+37494900906

norgeghi.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ԳԵՂԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner