Այսօր: Երեքշաբթի, 19 Նոյեմբերի 2019թ.
Նոր Գեղիի համայնքպետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔ


Ինչպե՞ս ստանալ շինարարության /քանդման/ թույլտվություն

Շինարարության թույլտվության համար անհրաժեշտ է` -ներկայացնել համապատասխան դիմում համայնքի ղեկավարին:Դիմումին կից ներկայացվում են. - կառուցվող օբյեկտի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, - պայմանագիր լիցենզավորված շինարարական կազմակերպության հետ, - պայմանագիր լիցենցավորված տեխնիկական հսկողության վերաբերյալ, - պայմանագիր լիցենզավորված հեղինակային հսկողության վերաբերյալ, - տեղական տուրքերի և վճարների մուծման անդորրագրերը: 

Եվ բնակիչը ստանում է համապատասխան շինարարության թուլտվություն:

Քանդման թույլտվություն ստանալու համար` - բնակչի կողմից դիմում համայնքի ղեկավարին, - քանդվող շինության սեփականության վկայականի պատճեն, - տեղական տուրքի և վճարի անդորրագրեր`5000 դրամ:
Քանդման թույլտվության համար գործում է հետևյալ հաշվեհամարը՝ 

Շինարարության թույլտվության համար՝ 
Նոր Գեղի համայնքում գործում է հետևյալ հաշվեհամարը՝ 900115104177

Թույլտվության համար սահմանվում են հետևյալ դրույքաչափերը՝ 

ա. հիմնական շենքերի և շինությունների համար՝ 
մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ 15 000 (տասնհինգ հազար) դրամ, 
բ. ա ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար՝
- 200-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 30 000 (երեսուն հազար) դրամ,
- 500-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50 000 (հիսուն հազար) դրամ,
- 1000-ից մինչև 3000 քմ ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50 000 (հիսուն հազար) դրամ, 
- 3000 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 100 000 (հարյուր հազար) դրամ: 

 

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՆՈՐ ԳԵՂԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԻՆԵ (ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 19/03/2019
Թեմա Քաղաքաշինություն եւ հողօգտագործում
Իրավական հիմքը 02.02.2002թ-ի թիվ 91 որոշում: «Համայնքի տարածքում շինարարության և քանդման թույլտվություն ստանալու մասին» ՀՀ օրենքը:
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ, Գ.ՆՈՐ ԳԵՂԻ, ՖՐՈՆՏԻԿ ԹԵՎՈՍՅԱՆ 64

+37494900906

norgeghi.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ԳԵՂԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner